Վրաստանի անդամակցության բանակցությունները կասեցնելու ԵՄ 2024-ի որոշումը ճնշման քաղաքականություն է. Բոճորիշվիլի

Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին հայտարարել է, որ Եվրամիության՝ Վրաստանի անդամակցության բանակցությունները կասեցնելու 2024 թվականի որոշումը «ճնշման քաղաքականություն» է։

«Իսկապես, Բրյուսելի հետ Վրաստանի ԵՄ անդամակցության շուրջ երկխոսությունը կասեցվել է 2024-ին, բայց դա տեղի է ունեցել եվրոպական բյուրոկրատների նախաձեռնությամբ։ Երբ Բրյուսելը որոշում կայացնի, մենք պատրաստ կլինենք սկսել բանակցությունները», – ասել է նախարարը, ընդգծելով՝ ԵՄ որոշմանը ի պատասխան այն ժամանակ վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել էր, որ Վրաստանը նպատակ ունի մինչև 2028-ը դառնալ ԵՄ անդամ և մինչև այդ պահը պատրաստ կլինի տնտեսական առումով՝ անդամակցության բանակցությունները սկսելու համար։

Պատասխանելով Վրաստան–Ռուսաստան հարաբերությունների վերաբերյալ հարցին՝ Վրաստանի արտգործնախարարն ասել է, որ երկրի ղեկավարությունն անում է հնարավոր ամեն ինչ խաղաղ կարգավորման համար։

Leave a Comment