Մոսկվան և Բաքուն AZAL-ի ինքնաթիռի կործանման հետեւանքների կարգավորման շուրջ համաձայնության են եկել

Մոսկվան և Բաքուն համաձայնության են եկել ադրբեջանական AZAL ավիաընկերության ինքնաթիռի կործանման հետեւանքների կարգավորման, այդ թվում՝ փոխհատուցումների շուրջ եւ ընդունել են համատեղ հայտարարություն։

Հայտարարության մեջ նշված են, որ ձեռնարկված քայլերը «հաստատում են փոխշահավետ համագործակցության հետագա կառուցման երկկողմ ձգտումը դաշնակցային փոխգործակցության շրջանակում»։

Կողմերը վստահություն են հայտնել, որ ռուս-ադրբեջանական հարաբերությունների կայուն զարգացումը կնպաստի բարիդրացիական հարաբերությունների ամրապնդմանը և համագործակցության ընդլայնմանը։

Leave a Comment