Գործարանի փլատակներից մարդու դի է դուրս բերվել

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Կազանի վառոդի գործարանի փլատակներից, որտեղ հրդեհ էր բռնկվել, դուրս է բերվել մեկ մարդու դի, հայտնում է Թաթարստանի առողջապահության նախարարությունը։

«Մի տղամարդու գիշերը փլատակներից դուրս են բերել։ Դժբախտաբար, նա կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ է ստացել», – հայտնել են գերատեսչությունից։

Ապրիլի 14-ի երեկոյան գործարանում հրդեհ էր բռնկվել։ Մասամբ փլուզվել էին կառույցներ ։ Մարզային առողջապահության նախարարությունը նախկինում հայտնել էր երկու վիրավորի մասին , որոնք երկուսն էլ հետագայում հոսպիտալացվել էին։

Դեպքը տեղի է ունեցել մարդածին գործոնների ազդեցության տակ ։ Ռուսաստանի քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել վտանգավոր արտադրական օբյեկտներում արդյունաբերական անվտանգության պահանջների խախտման համար։

Leave a Comment