Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով առաջիկա ընտրությունների մասին, ասել է, որ ժողովուրդն ընդհանրապես «պատերազմի եռագլուխ» կուսակցությանը ձայն տալու որևէ պատճառ չունի։
«Եվ ունի շատ պատճառներ՝ մեկը մյուսից հիմնավոր, այդ ուժերին ընդհանրապես ձայն չտալու։ Այդ ուժերից որևէ մեկի օգտին քվեարկել՝ նշանակում է քվեարկել ինքդ քո դեմ»,- ասել է նա։
Վարչապետը նշել է նաև, որ ընդդիմության բացակայությունը ԱԺ նիստերից վկայում է մեկ բանի մասին. «Նրանք վեշերը հավաքելու գործընթացի մեջ են ԱԺ-ից»,- հավելել է Փաշինյանը։
