Անհետ կորած 8-ամյա դպրոցականը գտնվել է

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Եկատերինբուրգում երկու օր առաջ անհետ կորած ութամյա տղան ողջ է գտնվել, հայտնում է LizaAlert որոնողական-փրկարարական խումբը։

«Գտնվել է և կենդանի է։ Շնորհակալություն բոլորին, որ օգնեցիք մեզ գտնել նրան», – ասվում էր հաղորդագրության մեջ։

Ինչպես ավելի վաղ հայտնել էին տղայի հարազատները, նա անհետացել է Էլմաշում: Օրվա ընթացքում տղան խաղում էր բակում ընկերների և քրոջ հետ, որից հետո վերցրել է մի քիչ գումար և գնացել Սովխոզնայա փողոցի խանութ, բայց այլևս տուն չի վերադարձել: Հարազատները ճշտել են, որ տղան նախկինում երբեք տնից դուրս չի եկել, և ընտանիքում որևէ կոնֆլիկտ չի եղել:

Վերջին անգամ նրան տեսել են տեսախցիկներով Շեֆսկայա փողոցի խանութում, որտեղ նա անհայտ տղայի հետ էր։

Երեխայի որոնման աշխատանքներում ներգրավված էին ոստիկանության աշխատակիցներ և կամավորներ: Գործողությունը համակարգել է տարածաշրջանային քրեական հետախուզության ղեկավարը: Ստուգվել են նաև տեսախցիկների տեսագրությունները և հնարավոր վայրերը:

Leave a Comment