Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային հաստատել է, որ այսօր Թեհրանը հյուրընկալում է Պակիստանի բարձրաստիճան պատվիրակությանը։ Այցի նպատակն է՝ շարունակել Իսլամաբադում մեկնարկած միջնորդական ջանքերը Իրանի և ԱՄՆ-ի միջև։
Բաղայիի խոսքով՝ կիրակի օրվանից ի վեր, երբ իրանական պատվիրակությունը վերադարձել է Պակիստանից, կողմերի միջև բազմաթիվ ուղերձներ են փոխանակվել հենց պակիստանյան կողմի միջնորդությամբ։
Խոսնակը շեշտել է, որ Թեհրանի դիրքորոշումը հստակ է և արդեն փոխանցվել է Վաշինգտոնին։ Այսօրվա այցի ընթացքում պակիստանցի միջնորդները մանրամասն ներկայացնելու են ամերիկյան կողմի տեսակետները, որոնք ձևավորվել են Իսլամաբադում անցկացված առանձին քննարկումների արդյունքում։
