ՀՀ-ի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունն ունի պարտադիր իրավական ուժ․ Փաշինյան – Նորություններ 15.04.2026

Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված է խաղաղություն, որն ունի ամուր իրավական հիմք։ Այս մասին ապրիլի 15-ին Ազգային ժողովի նիստում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով Կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2025 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը։

«ՀՀ-ի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունն ունի պարտադիր իրավական ուժ. նկատի ունեմ սահմանազատման հանձնաժողովների գործունեության կանոնակարգը, որը Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված առաջին երկկողմ միջազգային պայմանագիրն է», – ասել է Փաշինյանը։ Փաշինյանի խոսքով՝ այն փաստը, որ Կիրանցի դպրոցը գտնվում է Ադրբեջանի հետ սահմանից ընդամենը 50 մետր հեռավորության վրա, այլևս չի վախեցնում դպրոցի աշակերտներին։ «Նրանք 30 մետր հեռավորության վրա ֆուտբոլ են խաղում։ Խաղաղությունը սա է», – ընդգծել է վարչապետը։

 

Leave a Comment