Նախորդ ընտրությունների համեմատ մեծածավալ աշխատանք ենք կատարել, ու դրա գնահատականը լավ կլինի՝ արտացոլվի քաղաքացու քվեում. Ալեքսանյան




1lurer.am Մենք կարծում ենք, որ նախորդ ընտրությունների համեմատ մենք շատ մեծածավալ աշխատանք ենք կատարել, ու այդ աշխատանքի գնահատականը  լավ կլինի՝ արտացոլվի քաղաքացու քվեում: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք իշխանությանը ընտրություններում 60 տոկոս ձա՞յն է անհրաժեշտ Սահմանադրության նախագիծը հավանության արժանացնելու և հանրաքվեի դնելու համար:


 


Նրա խոսքով՝ ընտրական կանխատեսումներ անելը քաղաքական գործչի համար լավ ժանր չէ:


 


«Ինչպես կլինի, ըստ դրա էլ կշարժվենք առաջ: Ուրիշ բան, մենք կարող ենք հայտարարել ու հայտարարում ենք մեր ակնկալիքը, և մեր նպատակը այս ընտրություններում սա է: Բայց սա մեր նպատակն է և ոչ թե մեր կանխատեսումը: Սա մեր ակնկալիքն է ու մեր նպատակը»,- ասաց պատգամավորը: 


 


Հարցին՝ ՔՊ-ում քննարկվե՞լ է Սահմանադրության նախագիծը, ավարտվե՞լ են արդյոք դրա շուրջ քննարկումները, պատասխանեց. «Չենք ավարտել, բազմիցս քննարկվել է»:


 


«Ամենատարբեր քննարկումներ կան ամենատարբեր ձևաչափերով»,- հայտնեց Վահագն Ալեքսանյանը:


 


 


 


 


Leave a Comment