Ի՞նչ խնդիրներ ունի Դանա Ուայթը Արման Ծառուկյանի հետ

UFC-ի նախագահ Դանա Ուայթը հայտարարել է, որ ներկայումս դժգոհ է թեթև քաշային կարգում կազմակերպության չեմպիոնական գոտու նախկին հավակնորդ Արման Ծառուկյանի գործողություններից։

UFC 327 մրցաշարին հաջորդած մամուլի ասուլիսի ժամանակ Ուայթը նշել է.

«Եկեք այսպես ձևակերպենք. հենց հիմա ես Արմանով հիացած չեմ: Եվ դրա համար շատ պատճառներ կան։ Խնդիրը միայն այն չէ, ինչ բոլորը տեսնում են հրապարակայնորեն»,- ասել է կազմակերպության ղեկավարը։

Նշենք, որ ապրիլի 19-ին ԱՄՆ-ի Ֆիլադելֆիա քաղաքում կայանալիք RAF 08 մրցաշարի շրջանակներում Ծառուկյանը գրեփլինգի գոտեմարտ կանցկացնի Յուրայա Ֆեյբերի դեմ։

Խառը մենամարտերում Ծառուկյանը վերջին անգամ օկտագոն է դուրս եկել 2025 թվականի նոյեմբերին՝ Կատարի մայրաքաղաք Դոհայում կայացած UFC Fight Night 265 մրցաշարում։ Այդ մենամարտում հայ մարտիկը երկրորդ ռաունդում խեղդող հնարքով հաղթանակ էր տոնել Դեն Հուկերի նկատմամբ։

Leave a Comment