ՏԵՍԱՆՅՈՒԹ. Շատերը չեն ուզում, որ ՀՀ-ն ինքնիշխան լինի. Խաչատուր Սուքիասյան

Պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի համոզմամբ՝ հայ գործարարները Ռուսաստանում խնդիրների չեն հանդիպում։

Լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ խնդիրները վերջին երեք տասնամյակների ընթացքում էլ եղել են, և դրանք քաղաքական գործիքներ են, որոնք կիրառվում են տարբեր պետությունների, հատկապես՝ խոշոր երկրների կողմից։ Ըստ իշխանական պատգամավորի՝ Հայաստանը ևս ունի և կիրառում է համապատասխան գործիքներ։ Սուքիասյանը կարծում է, որ գլոբալ իրավիճակը վերջնարդյունքում կհանգեցնի առավել ճիշտ որոշումների կայացմանը։

Նրա գնահատմամբ՝ հարաբերությունների սրման պատճառը Հայաստանի ինքնիշխանությունն է։ Պատգամավորն ընդգծեց, որ երբ Հայաստանը փորձում է հասնել ավելի մեծ ինքնիշխանության և կայացնել անկախ որոշումներ, այդ գործընթացը սկսում է ճնշվել, քանի որ բազմաթիվ պետություններ չեն ցանկանում  Հայաստանն ինքնիշխան տեսնել:

Leave a Comment