Կիվուն մեկնաբանել է «Ինտերի» ֆանտաստիկ հաղթանակը

«Ինտերի» գլխավոր մարզիչ Կրիստիան Կիվուն մեկնաբանել է Ա Սերիայի 32-րդ տուրում «Կոմոյի» նկատմամբ արտագնա խաղում տարած կամային հաղթանակը 4:3 հաշվով:

«Հեշտ չէր, և մենք սպասում էինք դրան: Խաղում էինք մի թիմի դեմ, որը պայքարում է կարևոր նպատակների համար, և առաջին խաղակեսում նրանք դա ակնհայտորեն ցույց տվեցին։ Մեզ համար դժվար էր դուրս գալ ճնշման տակից, բացի դրանից, պաշտպանությունում կոշտությունը չէր բավականացնում։ Մենք կարևոր գոլ խփեցինք՝ կրճատելով հաշվի տարբերությունը 0:2-ի ժամանակ, իսկ հետո երկրորդ խաղակեսում փոխեցինք մեր տրամադրվածությունը: Ի վերջո, մեզ հաջողվեց հասնել արդյունքի, թեև դա հեշտ չտրվեց:

Ինչ վերաբերում է ստանդարտ դիրքերից խփած գոլերին, ապա դա ամբողջ մարզչական շտաբի աշխատանքի արդյունքն է:
Այս հաղթանակը մեծ հասունության ցուցանիշ է։ Հնարավոր է, որ առաջին խաղակեսում մրցակցի ինտենսիվությունը մեզ զարմացրեց, բայց հետո մենք արձագանքեցինք որպես հասուն թիմ, որը պատրաստ է պայքարել արդյունքի համար մինչև վերջ։ Ես ուրախ եմ, որ մենք աստիճանաբար մոտենում ենք մեր նպատակին՝ Չեմպիոնների լիգայի ուղեգրի նվաճմանը։ Մաթեմատիկորեն մենք դեռ չենք երաշխավորել մեր մասնակցությունը մրցաշարին»,- Կիվուի խոսքերն է մեջբերում Football Italia-ն:

Ա Սերիայի 32 տուրերից հետո «Ինտերը» 75 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը։ «Կոմոն» զբաղեցնում է հինգերորդ հորիզոնականը 58 միավորով:

Leave a Comment