Փաշինյանը հայտնել է ԵՄ անդամակցության շուրջ «շանտաժի չգնալու» ՀՀ կառավարության մոտեցման մասին

ԵՄ-ի հետ ընդլայնված համաձայնագրի ընդունումից ի վեր Հայաստանի ու Եվրամիության հարաբերություններն աննախադեպ զարգացում են ապրել, հայտարարել է ՀՀ արչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ-ԵՄ քաղհասարակության պլատֆորմի հանդիպման իր ելույթում։

«Խորացնելով այն ռազմավարությունները, որ մենք ընդունել ենք այդ թվում Եվրամիության հետ համագործակցության տրամաբանության մեջ, ընդլայնված գործընկերության համաձայնագիրը մեզ համար աշխատանքային օրակարգ է, բայց պետք է նաև ընդունել, որ այդ աշխատանքային օրակարգը ընդունվել է, ընդլայնվել է Հայաստանի և Եվրոպական Միության միջև վերջին տարիներին հարաբերությունների աննախադեպ զարգացում,- նշել է նա։

Վարչապետը հավաստիացրել է, որ ՀՀ կառավարությունը շարունակելու է հարաբերությունների ընդլայնման ճանապարհը, սակայն չի փորձելու ԵՄ անդամակցության վրա պնդել։

«Մեր ռազմավարությունը նաև այն է, որ այս պրոցեսի մեջ մենք չենք պատրաստվում շանտաժի գործիքներ կիրառել, այդ թվում Եվրոպական Միության նկատմամբ, որ մենք այդ օրենքն ընդունել ենք, դե հիմա մյուս ամիս մեզ ընդունենք Եվրամիություն, ո՛չ ամենևին։ Մեզ պետք է որ այս պրոցեսի շուրջ լինի զրո նյարդ, և դա մեզ համար հնարավորություն է իրապես համապատասխանել որպես երկրի պայքարում գործընթաց շարունակել այնպես, որ միության չափանիշների այս կետում, երբ որ մենք լինենք օբյեկտիվորեն»,- նշել է նա։

Ըստ վարչապետի՝ Եվրամիության անդամ դառնալ-չդառնալը քաղաքական որոշման հարց է, Եվրամիությունը կարող է որոշել չընդլայնվել, կամ որոշել ընդլայնվել՝ որոշակի տրամաբանությամբ, և ՀՀ-ն որևէ մեկի կամքին չի կարող բռնանալ։

«Եթե Եվրոպական Միությունը որոշի մեզ ընդունել լիիրավ անդամ որպես, շատ լավ, եթե որոշի չընդլայնել, մենք էլի շահած դուրս կգանք, որովհետև կլինենք ժամանակակից լավագույն ստանդարտներին համապատասխանող երկիր»,- շեշտել է նա։

Փաինյանն ընդգծել է, որ ՀՀ-ի խնդիրն ու նպատակն է համապատասխանող երկիր լինել, որից այսօր հեռու է այդ կետից։

«Բայց մենք գիտենք, որ ունենք անհրաժեշտ քաղաքական կամք, ռազմավարություն, տեսլական, թե ինչպես շարժվել այդ ուղղությամբ և ինչպես հասնել այդ կետին, և իհարկե, Եվրոպական Միություն»,- պարզաբանել է նա։

2025 թվականին ԱԺ-ն ընդունել էր «ՀՀ և ԵՄ միջև ԵՄ ճգնաժամային կառավարման գործողություններում ՀՀ մասնակցության շրջանակը սահմանելու մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը, որի շրջանակում ՀՀ-ից ԵՄ նաև զինված առաքելություն ուղարկելու հարցն էր։ 

Leave a Comment