Այդ քաղաքական թիմերի խոսույթը ամբողջությամբ աբսուրդ է. Վահագն Ալեքսանյան

Այդ քաղաքական թիմերի խոսույթը ամբողջությամբ աբսուրդ է. Վահագն Ալեքսանյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ճեպազրույցում խոսել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանի՝ Գագիկ Ծառուկյանին միանալու մասին։

«Քոչարյանի խմբակցության գործող պատգամավորը հիմա մի թիմի ցուցակում է, որի առաջնորդը հայտարարել է, որ իրենք Քոչարյանին ձայն չեն տալու։ Այստեղ քաղաքական դիսոնանս տեսնո՞ւմ եք, թե՞ ոչ»,- ընդգծել է Վահագն Ալեքսանյանը։

Նրա խոսքով՝ դա քաղաքական աբսուրդ է, որ մարդ, լինելով այդ խմբակցության անդամ, փաստացի մի թիմում է, որը իբր պետք է Քոչարյանին ձայն չտա. «Ես դա եմ ընդգծում։ Այդ քաղաքական թիմերի խոսույթը ամբողջությամբ աբսուրդ է։ Փաստացի, Կալուգայի Սամոյի, Գագիկ Ծառուկյանի և Ռոբերտ Քոչարյանի թիմերի մեջ կա մեկ հայտարարված վարչապետի թեկնածու՝ Ռոբերտ Քոչարյան»,-շեշտել է նա։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment