Իրանը դրականորեն արձագանքեց Մերձավոր Արևելքում պատերազմը դադարեցնելու ջանքերին. Արաղչի


Միջազգային


Թեհրանը դրական վերաբերմունք է հայտնել Մերձավոր Արևելքում հրադադարի հաստատման և ռազմական գործողությունների դադարեցմանն ուղղված միջնորդական նախաձեռնությունների նկատմամբ։

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին այս մասին հայտարարել է իր իսպանացի գործընկեր Խոսե Մանուել Ալբարեսի հետ հեռախոսազրույցի ժամանակ։

«Իրանը դրականորեն է արձագանքել Մերձավոր Արևելքում հրադադարի հաստատման և ռազմական գործողությունների դադարեցմանն ուղղված բարի կամքի միջնորդական ջանքերին, սակայն այդ համաձայնագրերի իրականացման համար Վաշինգտոնը պետք է դադարեցնի պատերազմը, իսկ Իսրայելը պետք է նվազեցնի լարվածությունը Լիբանանում», – ընդգծել է նա։

Արաղչին բարձր է գնահատել Իսպանիայի կառավարության դիրքորոշումը՝ Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողություններին դեմ լինելու հարցում.

«Իսպանիայի դիրքորոշումը՝ պաշտպանելով միջազգային իրավունքը և մարդասիրական սկզբունքները, գրավել է իրանական հասարակության և միջազգային հանրության ուշադրությունը, բարձր գնահատականի է արժանացել և հավերժ կհիշվի»,-նշել է Արաղչին:


Leave a Comment