Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պատրաստակամություն է հայտնել օգնել Հորմուզի նեղուցի արգելափակումը վերացնելու հարցում։
ZDF-ի հետ զրույցում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նշել է, որ Հորմուզի նեղուցն արգելափակված է, և իրենք ցանկանում են աջակցել այն ապաշրջափակելու գործում։ Նա ընդգծել է, որ իրենք արդեն ունեն Սև ծովում շրջափակմանը հակազդելու փորձ։ Նախագահը նաև հավելել է, որ Ամերիկան դեռևս նման խնդրանքով իրենց չի դիմել։