Հորմուզի նեղուցում իրավիճակը մնում է ծայրահեղ անորոշ՝ կապված ԱՄՆ-ի կողմից հայտարարված ծովային շրջափակման արդյունավետության հետ։
The Wall Street Journal-ը, հղում անելով ամերիկացի պաշտոնյաներին, հայտնում է, որ վերջին 24 ժամվա ընթացքում ավելի քան 20 առևտրային նավ հաջողությամբ անցել է նեղուցով։ Այս տեղեկությունը հակասում է պաշտոնական Վաշինգտոնի ավելի վաղ հնչեցրած պնդումներին։
Մասնավորապես, ԱՄՆ Զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը հայտարարել էր, որ ոչ մի նավի չի հաջողվել ճեղքել իրանական նավահանգիստների և առափնյա շրջանների ռազմածովային շրջափակումը։
Ըստ զինվորականների՝ առնվազն վեց առևտրային նավ ենթարկվել են նախազգուշացումներին և հետ շրջվել։
