
Իսրայելն ու Լիբանանը ԱՄՆ միջնորդությամբ անցկացրել են առաջին ուղիղ դիվանագիտական բանակցությունները ավելի քան երեք տասնամյակի ընդմիջումից հետո։ Հանդիպումը նպատակ ունի դադարեցնել Իսրայելի և «Հեզբոլլահի» միջև բախումները։
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն այն գնահատել է որպես «պատմական հնարավորություն»։
Կողմերը համաձայնել են շարունակել բանակցությունները, Լիբանանը՝ հրադադարի, իսկ Իսրայելը «Հեզբոլլահին» զինաթափվելու կոչ է արել։