Որպես ՀՀ քաղաքացի՝ ես էլ չունեմ արդարադատության և արդարության զգացում․ սա ֆունդամենտալ պրոբլեմ է. վարչապետ




 

Հայկական ժամանակ. «2018 թվականի հեղափոխությունից հետո ամենամեծ քննադատությունը մեր կառավարության և մեծամասնության հասցեին այն է, որ արդարության ոլորտում դեռևս չենք կարողացել հասնել այնպիսի հաջողությունների, որ կգնահատվի լավ կամ բավարար»:


 


Այս մասին Հայաստան-ԵՄ քաղհասարակության պլատֆորմի 8-րդ երկկողմ հանդիպմանն ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։


 


«ՀՀ-ում դատական, արդարադատության և արդարության համակարգերը հիմնականում չունեն օրգանական կապ իշխանության բարձրագույն աղբյուրի՝ ժողովրդի հետ։ Այս խնդիրն է կարևորագույններից մեկը, որ մենք պետք է լուծենք առաջիկայում՝ նոր Սահմանադրություն ընդունելով»,- ընդգծել է նա։


 


Նրա խոսքով՝ Հայաստանում արդարադատությունը կառավարում են այնպիսի ինստիտուտներ, որոնք կղզիացած են, չունեն հաշվետվողականության և պատասխանատվության բավարար մակարդակ ժողովրդի առաջ։


 


«Որպես ՀՀ քաղաքացի՝ ես ինքս էլ ՀՀ-ում չունեմ արդարադատության և արդարության զգացում․ սա ֆունդամենտալ պրոբլեմ է, որը պետք է լուծենք»,- նշել է ՀՀ վարչապետը:


 


 


Leave a Comment