
Հայաստանը կմասնակցի ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին, որը տեղի կունենա ապրիլի 17-ին Մոսկվայում:
Երևանը նիստին կներկայացնի ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Մնացական Սաֆարյանը։
Հանդիպման ընթացքում նախատեսվում է քննարկել միջազգային օրակարգի արդիական հարցեր և որոշումներ կայացնել Համագործակցության շրջանակներում փոխգործակցության ընդլայնման վերաբերյալ։