
Ռուսաստանաբնակ գործարար, «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը հայտարարել է, որ սկսել է բոլոր այլ քաղաքացիություններից հրաժարվելու գործընթացը՝ բացի հայկականից։
«Քանի որ մասնակցում եմ ընտրություններին և վստահ եմ իմ հաղթանակին, որոշում եմ կայացրել սկսել այդ անձնագրերից հրաժարվելու գործընթացը», – ասել է նա դատական առաջին նիստի ժամանակ։
Բացի հայկականից այլ քաղաքացիությունների առկայությունը խոչընդոտ է հունիսի 7-ին կայանալիք Հայաստանի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար։