Ով է դատավորը, որը ազատ արձակեց Գոհար Ղումաշյանին և ինչու նա բոլորին դուրս հրավիրել նիստերի դահլիճից


Հասարակություն


Ով է դատավորը, որը մերժեց Հակակոռուպցիոն կոմիտեի միջնորդությունը. «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանին տնային կալանքի չտարավ։


ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ միջնորդությունը մակագրվել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սարգիս Պետրոսյանին, ու նա մերժել է կոմիտեի միջնորդությունը և խափանման միջոց ընտրել վարչական հսկողությունը։

Ի դեպ, երբ 2 ամսական երեխային դատարան են բերել, որ մայրը տեսնի, նիստը նախագահող դատավոր Սարգիս Պետրոսյանը հրահանգել է բոլորին լքել նիստերի դահլիճը, որպեսզի մայրը երեխային կաթ տա. նիստերի դահլիճից բոլորը դուրս են եկել, մայրը կաթ է տվել, որից հետո նիստը շարունակվել է։


Leave a Comment