
Հիմնական պաշտոնական հանդիպումները նախատեսված են այսօր, իսկ երեկ Եվրոպական Խորհրդարանի հեռուստատաղավարում ես հյուրընկալվեցի մեր գործընկերներների կողմից կազմակերպած քննարկմանը, որտեղ խոսեցի Արցախ հայության վերադարձի իրավունքից, այս հարցում Եվրոպական Միության քաղաքական պատասխանատվությունից, առաջիկա ընտրությունների միջոցով մեզ պարտադրված թուրք-ադրբեջանական պարտադրանքից ազատվելու հրամայականից և դրանով մեր ինքնության և հիմնարար իրավունքների պաշտպանությունից: