Պատրաստ ենք եղբայրաբար կիսել եզդիական համայնքի հոգսերը. Փաշինյան

ՀՀ վարչապետը ջերմորեն շնորհավորել է եզդիական համայնքի ներկայացուցիչներին՝ ընդգծելով, որ նրանք մեծ սեր ու հարգանք են վայելում երկրում։ Ըստ ուղերձի՝ Հայաստանի եզդիները, լինելով պետական ինքնության կարևոր մաս և խոշորագույն էթնիկ խմբերից մեկը, աչքի են ընկնում ազգային ինքնությանը, ավանդույթներին, աշխատանքին ու պետությանը հավատարմությամբ։ 

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Կառավարության նպատակն է տեսնել եզդիների հաջողությունների շարունակական աճը։ Այդ նպատակով մեծածավալ ներդրումներ են կատարվում եզդիաբնակ բնակավայրերում՝ որակյալ կրթության հասանելիության, ենթակառուցվածքների բարելավման, ինչպես նաև մշակութային կյանքի զարգացման ու բարեկեցության ապահովման համար։

Վարչապետը վերահաստատել է պատրաստակամությունը՝ եղբայրաբար կիսելու համայնքի հոգսերը, աջակցելու խնդիրների լուծմանը և իրականացնելու նոր ծրագրեր, որոնք կնպաստեն լեզվի, մշակույթի ու ազգային դիմագծի պահպանմանը։ Ուղերձի վերջում նա մաղթել է, որ գալիք տարին լինի խաղաղ, արգասաբեր, հաջողության ու առատության տարի։

«Շնորհավոր Մալաքե Թաուս»,- եզրափակել է նա։

Leave a Comment