Նոր կարգավորումներ՝ կառուցապատողների գործունեության համար

Նոր կարգավորումներ՝ կառուցապատողների գործունեության համար

Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովում տեղի է ունեցել քննարկում կառուցապատող ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։ Քննարկմանը մասնակցել են Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Արման Պետրոսյանը, Երևանի քաղաքապետարանի, արդարադատության նախարարության, Կառուցապատողների հայկական ասոցիացիայի, ինչպես նաև հանձնաժողովի ներկայացուցիչներ։

Ներկայացվել են կառուցապատման ոլորտում նախորդ տարի հանձնաժողովի իրականացրած ուսումնասիրության արդյունքում բացահայտված խնդիրները, լիազոր մարմիններին ներկայացված առաջարկները։

Արդեն մշակվել ու քննարկումների փուլում են երկու օրենքների նախագծեր։

Առաջարկվում է ձևավորել մասնագիտացված կառուցապատողների ինքնակարգավորվող կազմակերպություններ (ԻԿԿ) , որոնք կվարկանիշավորեն ընկերություններին , վերջիններիս համար կսահմանվեն թափանցիկության պահանջներ ՝ պարտադիր աուդիտ , պաշտոնական կայքի առկայություն և այլն, նախատեսվում է գնորդների կողմից վճարված գումարների ետվերադարձի ռիսկերի ապահովագրում (օրինակ՝ ապահովագրության, բանկային երաշխիքի կամ կառուցապատողի հատուկ հաշվին մուտքագրված գումարի սառեցման միջոցով)՝ սնանկացման ռիսկերից խուսափելու նպատակով։

Քննարկմանը մասնակցող ընկերությունների ներկայացուցիչները դրական են արձագանքել ներկայացված նախաձեռնություններին՝ առանձին հարցերի շուրջ ներկայացնելով իրենց դիտարկումներն ու առաջարկները ։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment