Հակակոռուպցիոն դատարանում քիչ առաջ մեկնարկել է ռուսաստանահայ գործարար, «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի դատավարությունը: Տնային կալանքի տակ գտնվող գործարարին դատարան բերեցին ոստիկանական մեքենայով։
Հիշեցնենք՝ Կարապետյանը մեղադրվում է իշխանությունը զավթելու հրապարակային կոչի, ինչպես նաև հանցավոր ծագում ունեցող միջոցների օրինականացնելու համար։
Դատավարությունը կընթանա առանց տեսանկարահանման։ Կարապետյանի փաստաբանները դեմ արտահայտվեցին տեսանկարահանմանն ու հեռարձակմանը։ Կարապետյանն էլ ասաց, որ այս հարցը թողնում է փաստաբանների հայեցողությանը։
Դատարանը բավարարեց միջնորդությունը։
