
Հայաստանը և Ադրբեջանը զգալի օգնություն են ցուցաբերել Իրանից Ռուսաստանի քաղաքացիների տարհանման գործում։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ՏԱՍՍ-ի հետ հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հյուպատոսական վարչության տնօրեն Ալեքսեյ Կլիմովը։
«Հայաստանն ու Ադրբեջանը զգալի օգնություն են ցուցաբերել մեր հայրենակիցներին Իրանից տարհանելու գործում։ Այսպես, Թեհրանում Ռուսաստանի դեսպանատան նախնական խնդրանքով Բաքուն ռուսաստանցիներին թույլ է տվել օգտվել Աստարայի սահմանային անցակետից, որը 2020 թվականից փակ էր անհատական անցման համար», – նշել է դիվանագետը։