ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը անդրադարձել է այն հարցին, թե ինչպես է ԱԺ պատգամավորի թկնածուն իրացնելու իր գրոծունեությունը, եթե գտնվում է տնային կալանքի տակ։
«Կալանքի տակ գտնվող թեկնածուի իրավունքի իրացումը ԸՕ հստակ նախատեսում է՝ այսիքնքն թե ինչպես կալանքի տակ գտնվող թեկնածուն իր քարոզչությունը կազմակերպի։ Այսօր այդ կարգն է սահմանված»,-ասել է Վահագն Հովակիմյանը՝հավելելով, որ ԿԸՀ-ն պարտավոր է առաջնորդվել այն օրենսգրքով, որը տվյալ պահին գործում է։
«Մենք օրենսդիրի կամքը չենք քննարկում։ Ինչպես որոշվում են օրենքները դրանով էլ առաջնորդվում ենք»,-նշել է նա։
