Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 8-12 աստիճանով

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 8-12 աստիճանով

15 ապրիլի 2026 – 10:59 AMT

PanARMENIAN.Net – Հայաստանի Հանրապետության տարածքում ապրիլի 15-ի ցերեկը, ինչպես նաև 16-17-ին և 18-ի գիշերը կանխատեսվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։

Օդի ջերմաստիճանն ապրիլի 15-18-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 8-12 աստիճանով։

Երևանում ևս ապրիլի 15-ի ցերեկը, ինչպես նաև 16–17-ին և 18-ի գիշերը սպասվել է առանց տեղումների եղանակ։ Միևնույն ժամանակ, ապրիլի 18-ի երեկոյան և 19-ին կանխատեսվում է անձրև և ամպրոպ։ Ապրիլի 15-ի ցերեկային ժամերին մայրաքաղաքում սպասվում է +15 աստիճան:

Leave a Comment