ՌԴ-ն հայտնել է Իրանից իր քաղաքացիների տարհանման գործում Երևանի ու Բաքվի զգալի օգնության մասին

Երևանն ու Բաքուն զգալի օգնություն են ցուցաբերել Իրանից Ռուսաստանի քաղաքացիների տարհանման գործում, ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հյուպատոսական վարչության տնօրեն Ալեքսեյ Կլիմովը։ «Հայաստանն ու Ադրբեջանը զգալի օգնություն են ցուցաբերել մեր հայրենակիցների Իրանից տարհանման գործում։ Օրինակ՝ Բաքուն թույլ է տվել ռուսներին օգտվել Աստարայի սահմանային անցակետից, որը 2020 թվականից փակ էր առանձին անցակետերի համար՝ Թեհրանում Ռուսաստանի դեսպանատան նախնական խնդրանքով», – նշել է դիվանագետը։ Իրանում ռազմական գործողությունների ընթացքում Armenia Todayկապի մեջ էր Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսության հետ։ Մեզ հայտնել էին, որ Իրանից-Հայաստան սահմանային անցակետը բաց է, բայց ինտերնետ կապի խափանման պատճառով աշխատանքները դանդաղել են։ Ըստ տեղեկությունների՝ անցակետով ՀՀ են գալիս ոչ միայն հայեր ու իրանցիներ, այլ տարբեր ազգերի ներկայացուցիչներ: ՌԴ դեսպանատունը ապրիլի 7-ին հայտնել էր, որ Իրանի դեմ ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր Հայաստանի միջոցով տարհանվել է 509 ՌԴ քաղաքացի:

Leave a Comment