
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Խոր վշտով տեղեկացնում ենք, որ կյանքից անժամանակ հեռացել է մեր սիրելի և հարգարժան գործընկերը՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի համաճարակաբանական ծառայության ղեկավար Հռիփսիմե Սուրենի Նազարյանը։
Տիկին Նազարյանի հեռանալը մեծ և անդառնալի կորուստ է մեր ողջ անձնակազմի համար։ Նրա մասնագիտական նվիրումն ու մարդկային բարձր որակները միշտ կմնան մեր հիշողության մեջ։
Հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա ապրիլի 14-ին, ժամը 18:00-ին, Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում (հասցե՝ Նոր Նորքի 5-րդ զանգված)։
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրինությունը և ողջ անձնակազմը խորին ցավակցություն են հայտնում ընտանիքի անդամներին, հարազատներին և մտերիմներին: