Իրանի դեմ հակամարտությունը մոտենում է ավարտին. Թրամփ


Միջազգային


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտությունը մոտ է ավարտին, բայց դեռ չի ավարտվել։

Սպիտակ տան ղեկավարն այս հայտարարությունն արել է Fox News-ին տված հարցազրույցում։

«Կարծում եմ՝ այն մոտ է ավարտին, այո՛», – ասել է նա։

Հեռուստաալիքը հրապարակել է հարցազրույցից մի հատված, որի ամբողջական տարբերակը կհրապարակվի ավելի ուշ։ Նախկինում լրագրող Մարիա Բարտիրոմոն պնդել էր, որ Թրամփը հայտարարել է իրանական հակամարտության ավարտի մասին։

«Մենք դեռ չենք ավարտվել։ Կտեսնենք, թե ինչ կլինի։ Կարծում եմ՝ նրանք շատ են ցանկանում գործարք կնքել», – ասել է Թրամփը՝ հավելելով, որ ստիպված է եղել հարձակվել Իրանի վրա՝ Թեհրանի կողմից միջուկային զենքի մշակումը կանխելու համար։

«Ես ստիպված էի շեղել նրանց ուշադրությունը, քանի որ եթե դա չանեի, հիմա կունենայիք միջուկային Իրան»,-նշել է Թրամփը:


Leave a Comment