ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Չինաստան այցի ժամանակ խոսել է Ուկրաինայի խնդրից։
Նա նշել է, որ Ռուսաստանը շարունակում է պատրաստ լինել խաղաղ բանակցությունների։
Լավրովի խոսքով՝ Ալյասկայում ձեռք բերված որոշ պայմանավորվածություններ արգելափակվում են եվրոպական քաղաքական շրջանակների կողմից։
Նա նաև պնդել է, որ Միացյալ Նահանգները խթանում են Եվրամիության ռազմականացումը՝ փորձելով խուսափել Ուկրաինայում իրենց գործողությունների պատասխանատվությունից։
Բացի այդ, ըստ նրա, Վաշինգտոնը ձգտում է Եվրոպային վերապահել Ռուսաստանի զսպման դեր, որպեսզի ինքն առավել կենտրոնանա Չինաստանի ուղղությամբ։
