Հայաստանի մարզերում ապրիլի 15-ի ցերեկն սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։ Քամին հյուսիսարևմտյան է՝ 2-5մ/վ արագությամբ։
Երևանում ցերեկը կանխատեսվում է 13-15 աստիճան, երեկոյան՝ 8-10 աստիճան տաքություն։
Շիրակի մարզում ցերեկը սպասվում է 6-10 աստիճան տաքություն։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 6-9, նախալեռնային շրջաններում՝ 8-11 աստիճան տաքություն։ Գեղարքունիքում ցերեկը սպասվում է 6-10 աստիճան։ Լոռու մարզում սպասվում է 9-13 աստիճան։
Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կհասնի 10-14, հովտային շրջաններում՝ 13-17 աստիճանի։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 3-7, նախալեռնային շրջաններում՝ 7-12 աստիճան տաքություն։
Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է մինչև 11-14 աստիճան, հովտային շրջաններում՝ 13-15 աստիճան տաքություն։ Արմավիրում կեսօրին կդիտվի 13-15 աստիճան տաքություն։
Վայոց ձորի լեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կհասնի 5-8 աստիճանի, լեռնային շրջաններում՝ 12-15։ Սյունիքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 3-7 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 8-12, հովտային շրջաններում՝ 14-17 աստիճան տաքություն։
Արցախում ապրիլի 15-ին կանխատեսվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Yandex.com-ը։ Ցերեկը ջերմաստիճանը կհասնի մինչև 12 աստիճան Ցելսիուսի, երեկոյան կնվազի մինչև 9 աստիճան: Քամին հարավարևմտյան է՝ 3 մ/վրկ արագությամբ։
