Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Ապրիլի 14-ին զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 523-րդ հոդվածի 1-ին մասով (զինծառայողին ինքնասպանության հասցնելը), հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից։ 

Նշանակվել են փորձաքննություններ: 

Կատարվում է նախաքննություն՝ դեպքի ամբողջական հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ ապրիլի 14-ին մահացել է զինծառայող Նարեկ Արշակի Հակոբյանը։

Leave a Comment