Այսօր Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 20-ամյակն է․ Տիգրան Ավինյան

Այսօր Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 20-ամյակն է․ Տիգրան Ավինյան

Այսօր Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 20-ամյակն է: Այս մասին գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ 

«Համերգը կայացավ Երևանի քաղաքապետարանի հովանավորությամբ՝ դառնալով մշակութային կարևոր իրադարձություն մեր քաղաքի համար, որի ընթացքում նվագախմբի հետ ելույթ ունեցավ նաև աշխարհահռչակ դաշնակահար Լանգ Լանգը:

Շնորհավորանքներ եմ ուղղում նվագախմբի գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանին և ամբողջ թիմին՝ տարիների հետևողական աշխատանքի, բարձրարվեստ գործունեության և հայկական երաժշտական կյանքի զարգացման մեջ ունեցած մեծ ներդրման համար։ Մաղթում շարունակական վերելք ու նոր ձեռքբերումներ»,- գրել է քաղաքապետը:

Գնահատեք հոդվածը

Leave a Comment