Իբրահիմ Ռեզաին հայտարարել է, որ Իրանի իշխանությունները չպետք է երկարաձգեն հրադադարը Միացյալ Նահանգների հետ։
Նրա խոսքով՝ հրադադարի դադարեցումը չպետք է վերածվի դրա շարունակության։ Ռեզաին ընդգծել է, որ մյուս կողմը պետք է կամ պաշտոնապես ընդունի Իրանի իրավունքները, ներառյալ երկրի գերիշխանությունը Հորմուզի նեղուցում, կամ վերադառնա ռազմական բախման։
Հայտարարությունը նա հրապարակել է X սոցիալական ցանցում՝ ընդգծելով, որ Իրանը պատրաստ է կոշտ սցենարների, եթե իր պահանջները չբավարարվեն։