2026թ. մայիսը առանձնահատուկ կլինի նրանով, որ այդ ամիս տեղի կունենա երկու լիալուսին՝ մայիսի 1-ին և 31-ին։ Ինչպես նշում են գիտնականները՝ նման երևույթը բավական հազվադեպ է և տեղի է ունենում մի քանի տարին մեկ։
Պատճառը կապված է Լուսնի շարժման հետ․ Լուսինը Երկրի շուրջ պտույտ է կատարում մոտ 27.3 օրում, սակայն Երկրի շարժման պատճառով լիալուսինների միջև ժամանակահատվածը կազմում է մոտ 29.5 օր։ Եթե ամիսը ունի 31 օր և լիալուսինը լինում է ամսվա առաջին օրը, ապա նույն ամսում հնարավոր է նաև երկրորդ լիալուսին՝ վերջին օրը։
Նման ամիսը լավ հնարավորություն է՝ հասկանալու լուսնային օրացույցի առանձնահատկությունները։ Լուսինը վաղուց օգտագործվել է ժամանակի հաշվարկի համար, սակայն լուսնային ամիսները ամբողջությամբ չեն համընկնում տարվա հետ, ինչի պատճառով որոշ տոների ամսաթվերը փոփոխվում են։ Միևնույն ժամանակ, լիալուսինը աստղագետների համար այնքան էլ ցանկալի չէ։ Չնայած այդ ժամանակ Լուսնի ամբողջ սկավառակն է տեսանելի, նրա պայծառությունը խանգարում է աստղերի դիտմանը։
