Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ

ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ ապրիլի 14-ին զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 523-րդ հոդվածի 1-ին մասով (զինծառայողին ինքնասպանության հասցնելը):

«Նշանակվել են փորձաքննություններ: Կատարվում է նախաքննություն՝ դեպքի ամբողջական հանգամանքները պարզելու ուղղությամբ»,-ասված է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ մահացել է զինծառայող Նարեկ Արշակի Հակոբյանը։

Leave a Comment