Պաշտպանության նախարարությունը հաստատել է զինծառայողի մահվան մասին տեղեկությունը։
ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը հայտնել է, որ ապրիլի 14-ին մահացել է զինծառայող Նարեկ Արշակի Հակոբյանը։ Նա նշել է, որ դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:
Քննչական կոմիտեում զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 523-րդ հոդվածի 1-ին մասով (զինծառայողին ինքնասպանության հասցնելը, առավելագույն պատիժը՝ 10 տարվա ազատազրկում):
Նշանակվել են փորձաքննություններ, կատարվում է նախաքննություն՝ դեպքի ամբողջական հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Այսօր ավելի վաղ Shamshyan.com-ը հայտնել էր, որ Հակոբյանը Նուբարաշենի կրակարաններից հրազենային վնասվածքով հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին մահացել է։
