Մբապեն վերադարձել է մարզումներին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն վերադարձել է թիմի ընդհանուր խմբի մարզումներին և պատրաստ է մասնակցել Մյունխենի «Բավարիայի» դեմ Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի պատասխան հանդիպմանը։ Այս մասին հայտնել է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ֆրանսիացի հարձակվողը բաց է թողել մարզումը՝ Լա Լիգայի 31-րդ տուրի՝ «Ժիրոնայի» դեմ խաղում (1:1) ստացած հոնքի պատռվածքի և դրա հետևանքով առաջացած անհարմարության պատճառով։

Միջադեպը տեղի էր ունեցել հանդիպման 88-րդ րոպեին. Մբապեն բախվել էր պաշտպան Ռեյսին և վայր ընկել: Բացի ոտքերով բախումից, մրցակիցը նաև ձեռքով հարվածել էր Կիլիանի դեմքին:

Leave a Comment