Ժամացույց-մատանի 80-ականների ոճով | Radar Armenia

Ժամացույց-մատանի 80-ականների ոճով

Adidas Originals-ը ներկայացրել է իր առաջին թվային մատանի-ժամացույցը՝ Digital Two Ring մոդելը՝ վերաիմաստավորելով դասական թվային ժամացույցը և այն դարձնելով նորաձև աքսեսուար։

Նոր դիզայնը ներշնչված է 1980-ականների թվային ժամացույցների ոճից, սակայն ներկայացված է որպես առօրյա զարդ։ Մատանին ունի 20 մմ չժանգոտվող պողպատից կորպուս՝ մինիմալիստական: Այն համալրված է ճկուն լայնացող օղակով, որը թույլ է տալիս մատանի-ժամացույցը հարմարեցնել մատի տարբեր չափերին։

Դիզայնում ընդգծված է adidas-ի հայտնի Trefoil լոգոն։ Մոդելը հասանելի կլինի երկու տարբերակով՝ ոսկեգույն և արծաթագույն։ Մատանի-ժամացույցը նախատեսված է ամենօրյա օգտագործման համար․ այն ունի 3 ATM ջրակայունություն, ինչը նշանակում է, որ կարող է դիմակայել առօրյա խոնավությանը։  Digital Two Ring-ը վաճառքի կհանվի ապրիլի 17-ին:

Գնահատեք հոդվածը

Leave a Comment