Վարչապետի ամենալավ թեկնածուն Ծառուկյանն է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Վարչապետի ամենալավ թեկնածուն Ծառուկյանն է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Radar-Զրույցի այսօրվա հյուրն է «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության ղեկավար Սուրեն Սուրենյանցը։ 

Նրա խոսքով՝ «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության և «Բարգավաճ Հայաստան»-ի միջև ինստիտուցիոնալ հարաբերություններն առնվազն 6 տարվա պատմություն ունեն։

«Ճիշտ այնքան, ինչքան գոյություն ունի «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը։ Մենք ԲՀԿ-ի հետ 2021-25թթ․ մասնակցել ենք ՏԻՄ ընտրություններին։ Համարյա բոլոր ընտրություններին մասնակցել ենք 1 թիմով՝ դաշինքով կամ այլ ձևաչափով, բայց՝ միասնական թիմով»։

Սուրեն Սուրենյանցի խոսքով՝ իրենք ծրագրային ընդհանրություն ունեն, բայց, ընդհանուր առմամբ, «Առաջարկ Հայաստանին» ծրագրի շուրջ միավորումը ծրագրային է։

Անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը, թե իրենք վարչապետի 3-4 թեկնածու ունեն, Սուրենյանցը ասաց, որ երբ մեկնարկի քարոզարշավը՝ հայտարարեն.

«Քարոզարշավը երբ մեկնարկի, այդ հարցերի պատասխանը կունենանք․ պաշտոնական քարոզարշավ չկա։ Ես ունեմ իմ սուբյեկտիվ ընկալումը, կարծում եմ՝ ամենալավ թեկնածուն, այնուամենայնիվ, հենց ինքը՝ Գագիկ Ծառուկյանն է, բայց որոշումը պարոն Ծառուկյանինն է։ Ակնհայտ է, որ քաղաքական թիմի լիդերը առաջնորդը հենց Ծառուկյանն է»։

Մանրամասները՝ տեսանյութում

Leave a Comment