Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպից հետո երկու ամսով կալանավորված Դավիթ Մինասյանի խափանման միջոցը վերացվել է հսկող դատախազի որոշմամբ։
Այս մասին հայտնել է նրա փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը։ Պաշտպանական կողմի տվյալներով՝ Մինասյանն արդեն լքել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկը։
