Դավիթ Մինասյանի կալանքը վերացվել է։
Այս մասին տեղեկացրել է նրա պաշտպան Լուսինե Մարտիրոսյանը՝ նշելով, որ համապատասխան որոշումն ընդունվել է հսկող դատախազի կողմից։
«Հսկող դատախազի որոշմամբ` վերացվեց Դավիթ Մինասյանի կալանքը, հենց նոր Դավիթն ազատ արձակվեց Արմավիր ՔԿՀ-ից»,–գրել է փաստաբանը։
Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում։