Մենք հստակ գիտենք մեր նպատակը․ Սիմեոնեն՝ «Բարսելոնայի» դեմ պատասխան հանդիպման մասին

Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն խոսել է Չեմպիոնների լիգայի խաղարկության քառորդ եզրափակչի շրջանակներում «Բարսելոնայի» հետ կայանալիք պատասխան հանդիպման մասին։

«Մենք գիտենք, թե ինչ մրցակցի դեմ ենք խաղալու և գիտակցում ենք նրանց ուժը, բայց մենք նաև գիտակցում ենք մեր նպատակը՝ դուրս գալ հաջորդ փուլ։ Դավիդ Հանցկոյի և Մարկ Պուբիլի բացակայության պայմաններում ես վստահում եմ Ռոբին Լե Նորմանին և Կլեման Լանգլեին, քանի որ վերջիններս փորձառու են, գիտեն իրենց անելիքը և կփորձենք քաղել առավելագույնըլ՝ հանուն թիմի շահերի»,-արգենտինացի մասնագետի խոսքերը մեջբերում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։

Հիշեցնենք, որ թիմերի միջև կայացած առաջին խաղն ավարտվել էր մադրիդյան ակումբի՝ 2-0 հաշվով հաղթանակով։

Leave a Comment