Մեծ գումարներ, գաղտնի շրջանակներ. Իոաննիսյանն ահազանգում է

Մեծ գումարներ, գաղտնի շրջանակներ. Իոաննիսյանն ահազանգում է

Օպերատիվ-հետախուզական մարմինները խստացրել են երկիր մտնող կանխիկ դրամի վերահսկողությունը: «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյանը հայտնել է, որ ձերբակալվում են հանրապետություն մեծ գումարներ ներկրող անձինք։

Նա վստահեցրել է, որ ունեն տեղեկություններ, ըստ որոնց՝ արդեն 100 միլիոն դոլարից ավելի կանխիկ գումար է մուտք գործել Հայաստան։

Radar Armenia-ի հետ զրույցում Իոաննիսյանը մանրամասներ չհայտնեց, թե հատկապես ում մասին է խոսքը. «Կոնկրետ կարող եմ նշել, բայց ձեռնպահ կմնամ։ Դա կազմակերպում են որոշ շրջանակներ, որոնք ունեն կուսակցական փոխկապակցվածություն»,- ասաց նա։

Իոաննիսյանը նշեց նաև, որ հանցագործության մասին տեղեկություններն ամբողջացնելուց հետո կդիմեն իրավապահ մարմիններին։ Radar Armenia-ն Քննչական կոմիտեից և դատախազությունից տեղեկացավ, որ մինչ այս պահը հաղորդում չի ներկայացվել։

Դանիել Իոաննիսյանը շեշտեց, որ անձանց անունները նախապես չեն հրապարակվի, քանի որ դա կարող է խանգարել գործի ընթացքին։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment