Արայիկ Հարությունյանը Վասիլիս Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր


Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը հանդիպում է ունեցել Հայաստանում Եվրոպական Միության առաքելության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի հետ։


 


Զրուցակիցները կարևորել են Հայաստան-ԵՄ համագործակցության հետևողական զարգացումն ու ընդգծել երկկողմ հագեցած օրակարգի հետևողական առաջմղման կարևորությունը։


 


Արայիկ Հարությունյանը շեշտել է մեր երկրում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների արդյունավետ կյանքի կոչման ուղղությամբ ԵՄ-ի կողմից ցուցաբերվող օժանդակության փաստը՝ հավելելով, որ ռեֆորմների շարունակականության ապահովումը ՀՀ կառավարության առաջնահերթություններից մեկն է։


 


Հաջորդիվ կողմերը քննարկել են մայիսին Երևանում կայանալիք ՀՀ-ԵՄ անդրանիկ գագաթնաժողովի օրակարգին, ինչպես նաև Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի կազմակերպմանը վերաբերող հարցեր։


 


 


Leave a Comment