ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Վերժինե Ստեփանյանը հարցաքննության է հրավիրվել

«Մոտ մեկ ժամ առաջ տեղեկություն ստացվեց, որ հարցաքննության է հրավիրվել նաև մեր մյուս գործընկերուհին՝ Վերժինե Ստեփանյանը, որը Վայքի մեր գրասենյակի պատասխանատուն է: Իրավապահները նրան ուղեկցել են Եղեգնաձորի քննչական մարմին»,- լրագրողների հետ զրույցում հայտնեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը` նշելով որ նա երկու անչափահաս երեխաների մայր է։

Հիշեցնենք` քիչ առաջ բերման է ենթարկվել «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանը:

Մանրամասները` տեսանյութում

Leave a Comment