Գոհար Ղումաշյանը բերման է ենթարկվել ենթադրաբար բարեգործության արգելքի խախտման հիմքով։ Այս մասին լրատվամիջոցների հետ զրույցում հայտնել է Գոհար Մելոյանը՝ նշելով, որ Ղումաշյանը 3 անչափահաս երեխաների մայր է, երեխաներից մեկը նորածին է՝ կրծքով կերակրվող:
«Ակնհայտ է, որ իրավական գործընթացի հետ գործ չունենք։ Մի պնդում կարող եմ անել՝ սրանք մեր հաջողված հանրահավաքի հետևանքներն են», – նշել է Մելոյանը:
Հիշեցնենք, որ մի քանի ամիս առաջ Գոհար Ղումաշյանը տեսանյութ էր հրապարակել, որը վերաբերում էր 100 լավագույն ուսանողներին ուսման 1 տարվա ուսման վարձի չափով պարգևատրմանը։