Արարատ Միրզոյանն ու Կայա Կալլասը մի շարք ծրագրեր են քննարկել

Բրյուսելում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասին։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն:

Ապրիլի 14-ին Բրյուսելում տեղի ունեցած հանդիպման ընթացքում զրուցակիցները դիտարկել են Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության ռազմավարական օրակարգի հետևողական իրականացմանն առնչվող հարցեր։

Կողմերը հանգամանալից անդրադարձ են կատարել մայիսին Երևանում նախատեսված ՀՀ-ԵՄ գագաթնաժողովի բովանդակային նախապատրաստական աշխատանքներին։ Ընդգծվել է ՀՀ քաղաքացիների համար շոշափելի արդյունքներ ապահովող ծրագրերի կյանքի կոչման շուրջ ձեռք բերված համաձայնությունը։

85a552a7-414d-4855-a3ae-573bf8eb9d41.jpg 162.84 KB

Արարատ Միրզոյանը և Կայա Կալլասը քննարկել են նաև ժողովրդավարական դիմակայունության ամրապնդման նախաձեռնությունները, որոնք ՀՀ-ԵՄ ռազմավարական ու արժեքահեն գործընկերության առանցքային մասն են։ Այս շրջանակում պայմանավորվածություն է ձեռք բերվել ապահովել ժողովրդավարական գործընթացներին աջակցող գործող մեխանիզմների շարունակականությունն ու արդյունավետությունը։

ՀՀ արտաքին գործերի նախարարը և ԵՄ բարձր ներկայացուցիչը կարևորել են տնտեսական, տրանսպորտային փոխկապակցվածության ու էներգետիկայի ոլորտներում փոխշահավետ ծրագրերի իրականացումը։

Հանդիպման ավարտին մտքեր են փոխանակվել նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաների շուրջ։

Leave a Comment